Մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցիք կորոնայով հիվանդների/կոնտակտավորների հայաստանցիների տվյալներն են հանրայնացրել, մոտ 3500 մարդ։
Հ․Գ․ Խնդրում եմ՝ ինձանից ցուցակները մի խնդրեք, դրանք պարունակում են անձնական տվյալներ։
Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի՝ կասի։
Հ․Հ․Հ․Գ․ Որքանով ա հավանական, որ սրանք իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։
Որն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինել»։