Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությանը ներկա է Մարտի 1-ի գործով տուժող Սևակ Գրիգորյանը:

Դատավորի հարցին՝ եթե ամբաստանյալը լինի ազատության մեջ, կազդի՞ տուժողի, տուժողի իրավահաջորդի, վկայի վրա, կամ ինչ-որ գործողություն կանի՞, որը կխոչընդոտի գործի քննությանը, պատասխանեց մեկ բառով՝ «Ոչ»,- ապա շարունակեց. «Ես մի բան եմ ուզում ասեմ՝ վարչապետի պատճառով եմ տուժել, նա պետք է այս դատին ներկա լինի: Ինձ ոչ թե Քոչարյանն ա կանչել միտինգի, այլ Նիկոլ Փաշինյանը, իրան դատեք: Վեց ամիս առաջ դիմել եմ իրան՝ պատասխան չկա, բողոքել եմ, պատասխան չկա. ես տուժող եմ՝ գլուխ-մլուխս ջարդել են, վնասները վրաս են. ավտոս են պաժառ տվել...»։

Դատավորն ու դատախազը հիշեցրեցին վկային, որ այս պահին այլ հարց է քննարկվում:

Մանրամասները՝ տեսանյութում: