Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց իրավապահները կրկին տուգանեցին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին: Սա նրա երկրորդ տուգանքն էր՝ դիմակ չկրելու համար: Պատգամավորը պնդեց, որ ինքը դիմակ չի կրում առողջական խնդիրների պատճառով: Դիտարկմանը, թե ինչու չի ուզում ժողովրդին լավ օրինակ ծառայել, Պետրոսյանը պատասխանեց, որ ժողովուրդն իրենից բազմաթիվ այլ լավ օրինակներ ունի վերցնելու: