Օրվա խորհուրդը մեկն է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում նշեց ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։

Իսկ թե ինչպես պետք է դրան հասնել, նա նշեց, որ այդ դեղատոմսն էլ կա. «Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից»։


Ի պաշտպանության Արցախի հանրահավաքի մեկնարկին՝ Հայաստանի ու Արցախի պետական օրհներգերից հետո Շուշան Պետրոսյանը կատարեց «Երազի իմ երկիր հայրենի» երգը։