Կենտրոնական բանկի մոտ իրավիճակը կրկին լարված էր։ Հավաքվածները՝ «Վարկային արձակուրդ ենք պահանջում» վանկարկումներով փակել էին փողոցը։

Ոստիկանությունը նրանցից մի քանիսին բերման ենթարկեց Արաբկիրի բաժին։ «Էդ ի՞նչ ձև եք տանում, հանցագործին կարաք ըտենց բերման ենթարկեք, ոչ թե էս արդար մարդկանց»,- բղավում էին կանայք։