ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Առաքելյանը 2020 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, գտնվել է Երևան քաղաքի Սարկավագի 145/2 հասցեում գտնվող «Զատիկ երեխաների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության երկրորդ հարկի միջանցքում և ցանկացել է զրուցել նշված կազմակերպության սան Վարդան Դանիլյանի հետ:

Արդյունքում, Վարդան Դանիելյանը խուսափել է զրուցել նրա հետ, իսկ Կարեն Առաքելյանն, այդ հանգամանքը խիստ ընդունելով, որոշել է պատժել Վարդան Դանիլյանին : Եվ ահա նա սկզբում դիտողություն է կատարել վերջինիս, ապա դիտավորությամբ ձեռքով մեկ անգամ բռունցքով հարվածել է Վարդան Դանիլյանի դեմքի շրջանին, ինչից անմիջապես հետո, շարունակելով Վարդան Դանիլյանի պատժելուն ուղղված իր գործողությունները, վերջինիս մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ իր տաբատի և գոտկատեղի արանքից հանելով իր մոտ գտնվող ծալովի դանակը, դրանով մի քանի անգամ հարվածել է Վարդան Դանիլյանի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թիակային շրջանի կտրած-ծակած չթափանցող վերքի, ձախ բազկի ստորին երրոդի կտրած-ծակած միջանցիկ վերքի, աջ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքի, վերքային խողովակների ընթացքում մկանների, անոթանյարդային խրձերի վնասման, ուղեկցված արտաքին արյունահոսության, ծանր աստիճանի հեմոռագիկ և տրավմատիկ շոկի ձևով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Առաքելյանը կալանավորված է :