Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն անդրադառնալով հասարակության մեջ մեծ հնչեղություն ստացած այն խոսակցությանը, թե Տարոն Մարգարյանը ընտրություններից առաջ ասել էր, որ տրանսպորտի թանկացում չի նախատեսվում, YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց.

«Կարծում եմ, որ  քաղաքապետը ասում էր, որ այս պահի դրությամբ առաջիկայում չի նախատեսվում: Սակայն ընտրություններից անցել է 2,5 ամսից ավել ժամանակ և հիմնականում հարցը բարձրացավ այն դեպքում, երբ դիզվառելիքի գնի բարձրացման հետ մեկտեղ խիստ նվազեց ուղևորահոսքը, որը տնտեսվարողների կողմից հարց բարձրացրեց, որ պետք է վերանայել, որովհետև մենք գնում ենք լուծարման:Այստեղ խնդրում եմ ճիշտ հասկացեք, ոչ թե քաղաքապետը բարձրացրեց, այլ տնտեսվարող սյուբեկտները հարց բարձրացրեցին: Երթուղիների չսպասարկումը կբերեր նրան, որ մեր բնակիչները ստիպված կլինեին ոտքով ման գալ: Եվ մենք ստիպված էինք վերանայել, և այստեղ քաղաքապետը իր խոսքի տերը չի եղել արտահայտությունը, որ արտահայտում են մեր ակտիվիստները սխալ է, դա իրավիճակն է դրդել»:

- Գնալով բողոքի ակցիայի մասնակիցները շատանում են, քաղաքապետարանը ի՞նչ ելք է տեսնում այս ամենի հետ կապված:

- Քաղաքապետարանը կարծում եմ, որ ելքը տեսնում է, որ ոչ թե այդպիսի ակցիաներ կազմակերպելով, վարորդներին վիրավորելով,  մեր դիրքորոշումը նա է, որ կլոր սեղանների շուրջ քննարկումներ լինեն :

- Տրանսպորտի սակագինը որոշելուց առաջ, արդյո՞ք քաղաքապետարանը հաշվի է առել բնակցության սոցիալական վիճակը:

- Բոլորս էլ այդ հարցին անդրադարձել ենք և հաշվի ենք առել, այլապես, առաջարկներ են եղել 200 դրամ, մեր հաշվարկներով 150-ից բարձր է եղել, սակայն 150 ենք արել, մենք նույնպես մտածել ենք նրանց մասին: Յուրաքանչյուր 1,2 դրամի փոփոխությունը վատ է անդրադառնալու մեր ժողովրդի վրա:

Մանրամասն կարող եք դիտել YerevanNews.am-ի տեսանյութում