ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 17-ին, Մինսկի Անկախության պալատում հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Լուկաշենկոն հանդիպման մեկնարկին նշել է. «Գիտեմ, որ ձեզ համար շատ լարված օր էր: Առավել եւս ձեզ համար, որովհետեւ ստիպված եք «պատերազմել» երկու ճակատով՝ ե՛ւ որպես վարչապետ, ե՛ւ որպես երկրի ղեկավար: Երբ ասում եմ, որ հեշտ չէ նախագահ լինելը, իմ ընկերները հաճախ ասում են՝ ինքդ ես ցանկացել»: