Տագնապով հետեւում եմ Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին Instagram-ի իր էջում գրել է երգիչ Սեւակ Խանաղյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այնտեղ մի քանի օր մարտեր են եղել։ Վառ հիշատակ զոհվածներին։

Ես դեմ եմ պատերազմին։

Դեմ եմ նաեւ հորինված մեղադրանքներին։

Դադարեցրեք խեղաթյուրել փաստերը եւ կեղծ տեղեկություններ տարածել Հայաստանի ագրեսիայի մասին:

Հայաստանում ապրում են արժանապատիվ եւ բարի մարդիկ։

Մենք ընկերասեր ժողովուրդ ենք։

Եվ մեզ հետ չի կարելի խոսել ուժի դիրքերից։

Հայաստանը կարող է միշտ պաշտպանել իրեն։ Այդպես եղել է, այդպես կա եւ այդպես կլինի։

Աստված պահապան լինի Հայաստանին»։