Ներկայումս 39-ամյա Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ 43-ամյա Քանյե Ուեսթի եւ երեխաների հետ գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում՝ փորձելով փրկել իրենց քայքայված ամուսնությունը եւ կենտրոնանալ ընտանիքի վրա, քանզի Քանյեն փորձում է ընտրվել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Ռեալիթի շոուի աստղն ամուսնուն առաջարկել է «լիովին աջակցել» իրեն, եթե նա 2024 թվականին առաջադրվի նախագահի պաշտոնում։

Ինչպես նշում է Daily Mail պարբերականը, այս մասին հայտնել է զույգին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրը՝ մանրամասնելով, որ Քարդաշյանն ամուսնուն խոստացել է աջակցել նրա թեկնածությանը, եթե վերջինս դուրս գա մրցապայքարից եւ համաձանի 2024թ. ընտրություններին մասնակցել, համապատասխան մասնագետների օգնությանը դիմի ականջալուր լինի քաղաքական խորհրդատուներին։

Բայց կնոջ հետ փոխզիջման գնալու փոխարեն Քանյեն շարունակում է իր սեփական ուղին հարթել 2020 թվականի ընտրություններում, որտեղ նրա հաղթանակն անիրատեսական է։

«Քանյեն, կարծես թե, հաստատակամորեն որոշել է նախագահ դառնալ ու կարծում է, որ նախագահ դառնալն «Աստծո ծրագիրն է»։ Նա ասում է, որ դա բարձրագույն կոչում է, - շարունակել է աղբյուրը։

«Սակայն, ինչպես երեւում է, Քանյեն հաստատակամ է ու կարծում է, որ նախագահ դառնալն Աստծո ծրագիրն է: Եվ եթե այսպես շարունակվի, ոչ ոք չի զարմանա, եթե մինչև տարեվերջ Քիմն ու Քանյեն ամուսնալուծվեն: Քիմը կարծում էր, որ երեխաների հետ այլ երկրում հանգիստը Քանյեին հիշեցնի, որ իր ամենակարևոր գործը հայր լինելն է, մինչդեռ ռեփերը շարունակում է կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: Եթե նա շարունակի անտեսել Քիմին և նրա խնդրանքները, ապա ամուսնությունը մի քանի ամսից ավելի չի տևի»,-ասել է աղբյուրը: Վերջինս նաեւ նշել է, որ Ուեսթի հոգեկան վիճակի եւ քաոսային նախագահական հայտի պատճառով Քիմը կարող է մինչեւ տարվա վերջ բաժանվել նրանից եւ ինքը աստղին չի մեղադրի։ Աղբյուրը բացատրել է նաեւ, որ Քիմը «կարծում էր, որ երեխաների հետ այլ երկրում հանգիստը Քանյեին կհիշեցնի, որ իր ամենակարեւոր գործը հայր լինելն է, մինչդեռ նա շարունակում է կենտրոնանալ նախընտրական քարոզարշավի վրա: Եթե նա շարունակի անտեսել Քիմին եւ նրա խնդրանքները, պարզապես անի այն, ինչ ինքն է ցանկանում, ապա ամուսնությունը մի քանի ամսից ավելի չի տեւի»։