Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նունե Եսայանը «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում նշել է, որ երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ և ցանկություն էլ չունի: Նա նշել է, որ ՀՀ երկու նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ կարևորը եղել է խաղաղությունը, իսկ մնացածն իրեն չի հետաքրքրում: Բայց հանուն արդարության հարկ է նշել, որ Նունե Եսայանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական ենթատեքստ են պարունակում:

Իր վերջին հարցազրույցներից մեկում նա խոսել է Թավշյա հեղափոխության մասին: Խոսելով 2018 թվականի ապրիլյան դեպքերի մասին՝ Նունե Եսայանը նշել է, որ բոլորը շատ լավ գիտեն՝ ինքն առաջին հերթին հարգում է Սերժ Սարգսյան մարդուն. «Եթե ինձ տեսնեիք հեղափոխության օրերին դրսում, չէի՞ք ասի՝ էս ի՞նչ ես անում։ Սերժ Սարգսյանն ինձ համար եղել է տղամարդու կերպար, որի հետ շփումն անգամ մեծագույն հաճույք է»:

Նունե Եսայանը բավականին բուռն կերպով պաշտպանում էր նաև Ռոբերտ Քոչարյանին, երբ առաջ էր եկել վերջինիս կալանավորման հարցը, նա նույնիսկ ստորագրեց Քոչարյանի ազատության համար, ինչը առաջացրեց հանրության բավականին մեծ մասի զայրույթը: