Ռազմական գործողությունները սկսելու պահին ես գտնվում էի ինքնաթիռում, Միացյալ նահանգներից վերադառնում էի Հայաստան։ Ինձ ինքնաթիռում են զեկուցել ռազմական գործողությունների մասին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է, որ ինչպես ապրիլյան քննիչ հանձնաժողովի նախագահն է ասել՝ «պատերազմի ժամանակ հիմնական բացթողումները եղել են պետական կառավարման մեջ, և բանակը տևական ժամանակ սպասել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից իջեցված հրահանգին»։

«Եվ այդ զեկույցի ընթացքում Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ինձ տեղեկացրել է, որ ադեն գործողության մեջ է դրված մեր պաշտպանական օպերացիայի պլանը, այսինքն՝ ի՞նչ հրամանի մասին է խոսքը, առավելագույնը ես պետք է հրաման տայի, որ գործողության մեջ դրեք այդ պլանը, որն արդեն գործողության մեջ էր։ Ի պատիվ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի՝ կարող եմ ասել, որ բոլոր ժակմետներն ամբողջովին պահպանվել են։ Այսինքն՝ այդ միջոցառումների պլանը ընթացել է ճիշտ հունով՝ սկսած այն պահից, երբ որ դրանք գործողության մեջ են դրանք դրվել»,- ասաց նախագահը։


Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ ռազմական գործողությունների սկիզբը անակնկալ էր։

«Միշտ այդպես է լինում, ցանկացած վատ բանի սպասելիս, նույնիսկ, երբ այդ վատ բանը վրա է հասնում՝ անակնկալ է լինում, իսկ ԶՈՒ- ում կոնկրետ այդ պաշտպանությունն իրականացնելու ընթացքում բազմաթիվ խնդիրներ կան։ Պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակության զինվորներ ունենալ, ի վերջո այդ զինվորները պետք է հանգստանան, նրանք պետք է մարտական պատրաստվածությամբ զբաղվեն և այլ հանգամանքներ ևս կան։ Մեր բանակը այնքան կազմակերպված է գտնվել, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց ու թշնամին ընկրկեց»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։