Cinema for Peace կազմակերպության հիմնադիր Յակ Բիզիլը, որը կազմակերպել էր Օմսկից ինքնաթիռով Նավալնիի տեղափոխումը Բեռլին, Bild պարբերականին տված հարցազրույցում Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի մասին կանխատեսում է արել։

Բիզիլի խոսքերով, Նավալնին ողջ կմնա։ Միևնույն ժամանակ մի քանի ամիս նա դեռևս անգործունակ կլինի։

Պարբերականը պնդում է, որ ռուս ընդդիմադիր գործչին թունավորել են: Սակայն ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ անալիզների տվյալները հերքում են վտանգավոր նյութերով թունավորված լինելու հավանականության վերաբերյալ ենթադրությունները: Արյան մեջ չէին հայտնաբերվել օքսիբուտիրատներ, բարբիտուրատներ, ստրիխնին, ջղաձգային կամ սինթետիկ թույներ, այլ միայն՝ ալկոհոլի և կոֆեինի հետքեր։