«Պռոշյան կոնյակի գործարան»-ի պայթյունից մահացածներից մեկը մասնաճյուղի տնօրենն է, մյուսը՝ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը: «Գործարանն այժմ չի աշխատում, հոսանքազրկել ենք: Խաղողը կանգնած է, տեղափոխել ենք մյուս մասնաճյուղ»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ այսօր հրդեհի բռնկումով պայթյուն է տեղի ունեցել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում: Զոհվել է երկու, վիրավորվել չորս աշխատակից: