«Իրավունք». թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին է պատկանում նաեւ «Արարատ» կոնյակի գործարանը, հեռանում է ռուսական շուկայից: Ապրիլից արդեն դադարեցվել է իր արտադրանքի առաքումը Ռուսաստան:

«Իրավունքի» տեղեկություններով` ակտիվորեն քննարկվում է «Արարատ» կոնյակի գործարանը վաճառելու հարցը, որով հետաքրքրված են ինչպես տեղական, այնպես էլ ռուսաստանյան հայ օլիգարխները: Սակայն գործարանով հետաքրքրված են նաեւ Միացյալ Նահանգներից: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ` Միացյալ Նահանգներում դեռեւս տարիներ առաջ հայկական կապիտալով ստեղծված «Գոլդն Սթեյթ »բանկի բաժնետեր, ղեկավար խորհրդի անդամ Արտակ Դալդումյանն այս հարցում բանակցում է ֆրանսիական կողմից եւ հայաստանյան իշխանական վերին օղակների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում