«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոլովյովին տված հարցազրույցի ընթացքում, պատասխանելով վերջինիս հարցին, թե գուցե Ռուսաստանի աջակցությունը կարող է կայանալ խաղաղապահ զորքեր մտցնելով, Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը փայլուն պատասխան տվեց, որը, վստահ եմ, արտահայտում է թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը։ Նա ասեց, որ մենք «Կոլցո» օպերացիայի դառը փորձն ունենք, այնպես որ Ռուսաստանը, մեր կարծիքով, այլ միջոցներով կարող է օգտակար լինել պատերազմը դադարեցնելու գործին։

Ոչ մի կասկած չունեմ, որ Ալիևնը այս իր գործողության համար ստացել է նաև Պուտինի համաձայնությունը։ Եվ նորից, ինչպես ապրիլյան պատերազմի դեպքում, ռուսների նպատակը խաղաղապահ ուժերի անվան տակ իրենց զորքերը Արցախ մտցնելն է։

Հերթական անգամ հուսախաբ եք լինելու։ Տարեք ձեր զորքերը Լենքորանում ու Գաբալայում տեղակայեք»։