ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսուհետ չփորձեք ՀՀ ղեկավարին (ով կլինի այդ պահին) մեղադրել, թե ինչու չեն միջամտում կամ մտահոգություն հայտնում աշխարհի տարբեր երկրների խնդիրների վերաբերյալ: Այսուհետ մենք ևս պետք է բավարարվենք կոչ ու խորհուրդ տալով, ոչ ավելին:


Քչերը կլինեն որ կհայտնվեն մեզ հավասար վիճակում ու կոնկրետ ազգի պահպանման խնդիր կունենան, բայց մեր այս վիճակի համար աշխարհի պետությունները լուռ են, հերթական կոչը տարածելով սահմանափակվում են, որի ընթացքում արյուն է թափվում հայոց հողին: Բոլորի հետ՝ բոլորի լեզվով»: