Նիդերլանդահայերն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի երթերն ու ցույցերը երեկ ընդմիջեցին` կազմակերպելով առցանց դրամահավաք, ուղիղ եթերով:

Մինչև եթերը «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղի կամավորները տեղի հայ գործարարների աջակցությամբ հեռախոսազանգերով արդեն հավաքել էին 73,560 եվրո գումար, սա` 3 օրում։

Երեկվա մարաֆոնի ժամերին նախատեսված էր անցնել 150,000-ի սահմանը, բայց երեք ժամ տևողությամբ օնլայն հաղորդման ընթացքում հավաքվեց 250 հազար եվրո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը օրերս հայտարարեց մեկ միլիոն եվրոյից ավելի գումար հավաքելու մասին:

Դրամահավաքին մասնակցել են Նիդերլանդների հայկական տարբեր համայնքների, եկեղեցական, դպրոցական ու այլ կառույցների անդամներ ու անհատներ: