Վրաստանի Զուգդիդի քաղաքի բանկերից մեկում անհայտ անձը պատանդ է վերցրել մասնաճուղում գտնվողներին և պահանջում է կես միլիոն դոլար, մեքենա և ուղղաթիռ: Նա, ըստ ականատեսների, մինչև ատամները զինված է, ձեռքին պահում է նռնակ՝ սպառնալով իրեն վնասազերծելու ցանկացած փորձի դեպքում այն պայթեցնել: Ըստ տարբեր աղբյուրների՝ շինության ներսում կա շուրջ 19 մարդ: Շենքը շրջափակված է հատուկջոկատայինների կողմից, իսկ Ոստիկանությունը կոչ է արել լրատվամիջոցներին զերծ մնալ տարածքում նկարահանումներ անելուց, ինչը կվնասի օպերացիայի հաջող ելքին:

Վրացական մի շարք լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ պատանդառուն հավելյալ պահանջներ է ներկայացրել՝ հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ինչի ի կատար ածման համար տվել է 2 ժամ ժամանակ: