Հայտնի հեռուստասատղ, ամերիկահայ Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի գրադարանին՝ «ծննդյան օրվա լավագույն նվերը» մատուցելու համար։
Ռեալիթի-շոուի աստղը, ով երեկ դարձավ 40 տարեկան, Twitter-ում գրլել է, որ գրադարանն այժմ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
Բաժինը, որը նախկինում կոչվում էր «Հայկական կոտորած, 1915-1923», փոխվել է՝ «Հայոց ցեղասպանություն, 1915-1923»։
Այդ փոփոխությունը տեղի է ունեցել, երբ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ 2019-ին ընդունել է Հայոց ցեղասպանության փաստերը ճանաչելու մասին օրենքը:
«Ծննդյան լավագույն նվերը։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանը հայտարարել է, որ կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում: Ապա անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիային՝ հավելել է. «Այս դժվար ժամանակներում միասին շարունակում ենք աղոթել շատ տղամարդկանց, կանանց և երեխաների համար, ովքեր տուժել են պատերազմից։ Մենք մեկ ընդհանուր ազգ ենք»։