«Երեկ կյանքից հեռացավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ, հորս մորեղբայր Լյուդվիգ Վարդանյանը, մեր սիրելի Քեռին:
Չդիմացավ տիրող իրավիճակին, Հերոս եղբորորդու նահատակմանը: Կյանքից հեռացավ վերջինիս վերջին հրաժեշտի պահին։
Եւ, իրապես, դիմանալու չի… Կորցնում ենք մեր կյանքի պատմության լուսավոր, հիշարժան, սիրելի մարդկանց։
Քեռուն ճանաչողները կփաստեն, թե ինչքան կենսախինդ, էներգետիկ եւ լուսավոր անհատականություն էր։
Մեր բոլոր միջոցառումների անբաժան հատվածն էին կազմում Քեռու ասմունքները։
Ցավոք, այլեւս այդքան ոգեւորիչ եւ զվարճալի չեն թվում։ Երեւի մեր ընկալումն էլ է փոխվել։

Նրա կողմից առավել հաճախ կրկնվող քառյակը.
«Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…»։
Հանգչիր խաղաղությամբ Քեռ ջան!»: