«Անձամբ ինձ համար պարզ է, որ Արցախի վրա հարձակումը հարձակում է Ռուսաստանի վրա»,- «Соловьевlive»-ի եթերում ուղիղ տեսակապով հարցազրույցի ժամանակ ասել է զինթղթակից, «WarGonzo» ծրագրի հիմնադիր Սեմյոն Պեգովը, ով այժմ Ստեփանակերտում է:

Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն էլ իր հերթին նշել է, որ ամենայն հավանականությամբ, դա Թուրքիայի վրեժն է Ռուսաստանից` Սիրիայի և Ղրիմի համար:

Պեգովն ընդգծել է, որ հայկական ուժերն արժանի են հարգանքի, քանի որ պայքարում են իրենցից մի քանի անգամ մեծ, միասին գործող ուժերի հետ: