WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի արդյունքներին։

Իր եթերի ժամանակ նա հայտնել է, որ Իսրայելը այս պատերազմում վճռորոշ դեր է կատարել և ադրբեջանցիները օդում լուրջ առավելություն ունեին։

«Նրանք օգնեցին Ադրբեջանին հաղթել, նրանք փորձարկեցին իրենց անօդաչու սարքերը Իրանի սահմանի սահմանին մոտ։ Այն, որ Թուրքիան Ադրբեջանի աջակցել է, դա պարզ է, էրդողանը Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու նպատակներ ունի։ Իրանը նույնպես Թուրքիայի պանթյուրքիստական նպատակների մաս է կազմում»,-նշել է նա։

Պեգովը կարծում է, որ Իսրայելն է դարձել հիմնական լոգիստիկ կենտրոնը՝ Հայաստանից Ադրբեջան հետախուզական տվյալների փոխանցման առումով։

Նա հավելել է, որ Արցախը իհարկե տարածքներ է կորցրել, և դա ցավոտ է, սակայն Ադրբեջանն էլ չի հասել այն նպատակներին, որոնք իր առաջ դրել էր․ «45-օրյա պատերազմի ընթացքում տեխնոլոգիապես հագեցած ադրբեջանական բանակը՝ Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ, չի կարողացել հաղթել փոքր հանրապետությանը, որի բանակը զինված էր 90-ականների ստանդարտներով։ Ցամաքում Արցախի ՊԲ-ն ոչնչով չի զիջել Ադրբեջան բանակին»։

Մանրամասները՝ տեսանյութում