Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին հայտնել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։

Բանաձևում նշված է, որ Լավալ քաղաքը.

ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,

դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան,

Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում իրենց ուժերի չափով անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիայի նկատմամբ լիակատար հարգանքն ապահովելու համար,

Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատման իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու ճանապարհով: