Մի խումբ մարդիկ մտել են կառավարական առանձնատուն և գողացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական իրերը։

Նրանցից մեկը տեսանյութ է նկարահանել վարչապետի ննջասենյակից, որտեղ երևում են ժամացույցների, օծանելիքների հավաքածուները և թե ինչպես են դրանք գողանում։ Տեսանյութում տղամարդն անընդհատ կրկնում է, որ իրենք այդտեղ Փաշինյանին են փնտրում։