Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժամանակը սպառվում է. քա՛յլ արա, ԱԺ մեծամասնություն։ Քո հայտարարությունը խնդրո առարկայի մասին չէ։ Խնդրո առարկան մեկն է՝ ՀՀ-ն էդ սև թղթով ձեռք է բերում սահմանային այնպիսի խոցելիություն, որի անվտանգությունն էլ երբեք չի կարող ապահովել սեփական ուժերով։ Դա, ըստ էության, Հայաստանի անկախության կորուստը գուժող փաստաթուղթ է։ Ոչ մեկը ձեզ չի ասում՝ շարունակել պատերազմը, խոսքը գնում է Մինսկի խմբի ձևաչափ վերադառնալու և բուն Արցախի տարածքային ամբողջականությունը պնդելու մասին։ Վարձե՛ք աշխարհի լավագույն միջազգային իրավունքի մասնագետներին և գործեք արագ։ Հավատացեք, կան լուծումներ, կա՜ն:
Անգամ սովորական վարչական գործերով, երբ մարդն ուժի սպառնալիքի տակ որևէ թուղթ է ստորագրել, դրանից կարող է հեշտությամբ հրաժարվել։ Իսկ այս դեպքում խոսքը գնում է ահաբեկիչներով ու վարձկաններով, երրորդ պետության զինուժով Շուշիի ու Ստեփանակերտի խաղաղ քաղաքացիներին ահաբեկելու և շանտաժի տակ պահելու մասին, խոսքը գնում է այդ կյանքերը փրկելու մասին։ ՀՀ ղեկավարն այս սպառնալիքի տակ է ստորագրել այդ խայտառակ թուղթը։ Գործեք, ի սեր Աստծո ...»