Քիչ առաջ ԱԱԾ շենքից դուրս եկավ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Անդրադառնալով հայտնի ձայնագրությանը՝ Բաղդասարյանն ասաց, որ կոնտեքստից կտրված է եղել այն, և այդ ամենն ավելի ուշ պարզաբանվել է։
Հարցին, թե Աշոտ Մինասյանի հետ, այնուամենայնիվ, նման զրույց եղե՞լ է, Բաղդասարյանը պատասխանեց․

«Դրանք նախաքննության գաղտնիքներ են։ Այդ ամենը կպարզվի, պետք չէ մանրամասնել, բայց իրենք հասկացան, որ ես Աշոտ Մինասյանի հետ ծանոթացել եմ նոյեմբերի 11-ին, երբ ոստիկանությունը մեզ բերման է ենթարկել»։