ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել: Քիչ առաջ վիրահատությունը բարեհաջող ավարտվել է:

Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին ԱԺ նախագահը բռնության էր ենթարկվել եռակողմ փաստաթղթի հրապարակումից հետո։