Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը հրաժարական չի գրի, որովհետև սարսափում ա իշխանությունը կորցնելուց:


Իմքայլականները նրան չեն հանի, որովհետև սարսափում են Նիկոլից:
Ազգը կշարունակի պառակտված մնալ: Մենք ավելի շատ կզզվենք իրարից:
Զզվելու ենք, ատելու ենք, անիծելու ենք, կարող եմ շարունակել անվերջ...
Ու մի օր կկորցնենք և Հայաստանը:


Պարո՛ն Վարչապետ, մի՛ սարսափեք, գնացե՛ք, և հայերը կդադարեն ատել իրար:
Տիկնայք և պարոնայք իմքայլականներ, մի՛ սարսափեք Նիկոլից, ազատե՛ք նրան այդ անտանելի իշխանության բեռից, և հայերը կդադարեն զզվել ու անիծել իրար:
Դուք եկաք իշխանության՝ ատել սովորեցնելով:
Հեռանալով կվերադարձնեք մեզնից գողացած սերը»: