Վահե Տեր-Մինասյանը գրում է.

«Մեկ տարի հետո արցախցիների քանի տոկոսը կունենա ՌԴ անձնագիր.

Ռուսական կայսրությունը Արցախում զի նված ուժեր տեղակայելուց հետո ակտիվորեն սկսում է տնտեսական ծրագրեր իրականցնել։

Այնտեղ ապրող մարդիկ շատ արագ կհայտնվեն այդ ծրագրերի տիրույթում։

Կարճ ժամանակ անց սովորական արցախցիները կսկսեն մասսայական կերպով ռուսական անձնագրեր ստանալ։

Հետո.. հետոն արդեն կանխատեսելը այնքան էլ բարդ չի»։

Իսկ ավելի վաղ նա գրել է. «Իշխանությունն ասում է ընդիմությունն է սուտ խոսում, Ընդիմությունը պնդում է, որ ստում է իշխանությունը, Ժողովուրդը զգում է, որ իրեն ստում են, Բոլորը հավատում են Պուտինին, Իշխանությունն ասում է դավա ճանել է ընդիմությունը, Ընդիմությունը պնդում է, որ դավա ճանել է իշխանությունը, Ժողովուրդը զգում է, որ իրեն դավա ճանել են, Բոլոր խելոք լսում են Պուտինին:

Իշխանությունն ասում է ընդիմությունը ծրագիր չունի, Ընդիմությունը պնդում է, որ իշխանությունը ծրագիր չունի, Ժողովուրդը զգում է, որ ծրագիր չկա, Բոլորը սպասում են Պուտինին, իշխանությունն ասում է Պուտինը մեզ է սիրում, Ընդիմությունը պնդում է, որ Պուտինի միակ սերն իրենք են, Ժողովուրդը զգում է, որ իր հույսն է անգամ մարում, Պուտինը.. Պուտինը անում է այն ինչ պիտի անի մեկ այլ, օտար երկրի ղեկավարը»: