Ես ինքս այժմ Բերձորում եմ, բնակիչներն այստեղ են, իրենց առօրյայով ապրում են: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Քաղաքապետի խոսքով՝ բնակիչներն են որոշել գնալ քաղաքից. «Ադրբեջանական զինված ուժերը Բերձոր չեն մտնելու, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև ոչ մի բնակիչ ստիպողոբար չի տարհանվել, եթե գնացողներ էլ կան, ապա գնացել են իրենց կամքով՝ անվտանգության մասին մտածելով»:

Ինչ վերաբերում է երեկվանից շրջանառվող լուրերին, թե 200 բնակիչ պետք է մնա քաղաքում՝ որպես խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, քաղաքապետը դրա մասին տեղեկություն չուներ. «Այս պահին քաղաքում մնացած բնակիչներն ավելի շատ են, քան 200-ը»,- եզրափակեց Ալեքսանյանը:


Նշենք, որ ռուս խաղաղապահներն այժմ Բերձորում են: