«Հրապարակի» խմբագրություն է զանգահարել Սյուզաննա Վարդանյան անուն-ազգանունով քաղաքացին և խնդրել հրապարակել զինվորների մի լուսանկար, որն ուղարկել էր խմբագրության ֆեյսբուքյան էջիմ։ Կինը խնդրում է, որ եթե որևէ մեկը նկարում եղած զինվորներից որևէ մեկին ճանաչում է, արձագանքեն։

«Հասկանանք՝ որտե՞ղ է արվել լուսանկարը, գոնե կապի դուրս գան, հարազատներ, ծանոթներ, որոնք տեսնում են այդ նկարը, շատ են նմանեցնում գետնին նստած երրորդ՝ այդ կանաչ գլխարկով զինվորին, բոլորն էլ նմանեցնում են իմ որդուն» ,-ասաց կինը։


Նրա որդու՝ Նորայր Սողոմոնյանի հետ հարազատները վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 26-ին՝ նախքան պատերազմը։

Սյուզաննա Վարդանյանի հեռախոսահամարն է՝ 094 25-66-24։