Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է, որ րոպեներ անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ուղերձով: Այս պահին արդեն խոսում է Փաշինյանը:

Hraparak.am-ի տեղեկություներով, նա դեռ երեկ պիտի ուղերձով հանդես գար, սակայն իմացել է, որ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու, հետաձգել է ուղերձը, որպեսզի, հավանաբար, լսի իրեն ուղղված մեղադրանքներն ու հետո կարողանա հակադարձել:


Նրա ուղերձի հենց առաջին նախադասություններից պարզ դարձավ, որ նա հենց Քոչարյանի հարցազրույցին հակադարձելու համար է այս պահին եթեր մտել` անունը դնելով՝ «ուղերձով հանդես գալ», քանզի հենց սկզբից սկսեց հակադարձել Քոչարյանի` երեկ հնչեցրած մտքերին ու մեղադրանքներին: