«Նիկոլի առաջին քայլերից մեկը եղավ գլխատել Արցախի բանակը»,- այսօր Ազատության հրապարակում ելույթ ունենալիս հայտարարեց 17 կուսակցությունների թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Արցախի լավագույն հրամանատարները, որոնք ոչ միայն փորձ ունեին, այլ կանգուն վիճակում էին, հհեռացվեցին այդ բանակից: Երբ պատերազմի ժամանակ Արցախում էի, նրանք սպասում էին դռան մոտ. Նիկոլը ցուցակ էր գրել, թե ով իրավունք ունի մտնել շտաբ… Այդ գեներալները շտաբ մտնելու իրավունք չունեին»,- ասաց Մանուկյանը:

«Մենք կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին: Ռուսաստանի պես հզոր դաշնակիցը կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց, Իրանը մեզ չէր վստահում, և այդպես միայնակ գնացինք առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական և գրգռիչ հայտարություններն ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմին»,- նշեց Վազգեն Մանուկյանը: