Ադրբեջանական հայտնի հեռուստաալիքներից մեկի լրագրողը, հանրային գրառմամբ անդրադառնալով սոցցանցերում տարածվող տարեց հայի դաժանագույն մորթի տեսահոլովակին, ողջունել է դա և անվանել «արժանավայել ոչնչացում»։

Շատ խաղաղասեր, տասնամյակներ գիշեր-ցերեկ խաղաղություն երազած, մեր հանդեպ սեր քարոզող և քարոզած հարևաններ ունենք, ուղղակի մեզ մոտ խաղաղության քարոզը շատ ցածր հիմքերի վրա էր և է։

Պետք է ավելի ակտիվ խաղաղություն, բարիդրացիություն և սեր քարոզվի։ Շատ ենք թերանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Արտյոմ Տոնոյանը: