Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի` գործող կարգավորումներով առկա է օրենսդրական ժամանակահատված, համաձայն որի` պետք է կարգավիճակը հստակեցվի, առաջարկվում է, մինչև կարգավիճակի հստակեցումը, առավելագույնը 6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել նրանց ընտանիքներին: Մեսրոպ Առաքելյանի խոսքով` աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչև անձինք կդառնան հիմնադրամի շահառու: