Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում է խաղաղապահ գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Հնարավորինս շուտ ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված վայրերում և սկսել է առաջադրանքներ կատարել 23 դիտակետերում:

Մինչ օրս ոչ մի լուրջ միջադեպ չի եղել», - ասել է Շոյգուն։ Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժ է իրականացվում: Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի հետ» սկզբունքով: Կազմակերպվել է մահացածների մարմինների փոխանակում: «Լիակատար անվտանգության մեջ գտնվող քաղաքացիական անձինք վերադառնում են իրենց բնակության վայրեր և վերակառուցում են իրենց տները: Նրանց օգնում է Խաղաղապահության կառավարման կենտրոնի ռազմական անձնակազմը: Խաղաղապահ զորակազմի համար Լեռնային Ղարաբաղում կստեղծվեն ծառայության և կյանքի հարմարավետ պայմաններ», - եզրափակել է նախարարը: