ԱՄՆ նորընտիր նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել (պատվաստումը կատարվում է երկու դեղաչափերով)։ Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած պատվաստանյութը ներարկվել է մամուլի ներկայությամբ, Նյուարքի կլինիկաներից մեկում։

Բայդենը հրաժարվել է ներարկումից առաջ մինչև երեքը հաշվելու բուժքրոջ առաջարկից, իսկ ներարկման ավարտից հետո երախտագիտություն հայտնել։

Ջոն Հոփկինսի համալսարանի կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեպքերը գերանզացել են 18 միլիոնը։ Վարակակիրների թվով առաջատար նահանգներն են Կալիֆորնիան (1 907 483), Տեխասը (1 602 988), Ֆլորիդան (1 212 581)։ Կորոնավիրուսի հարուցած բարդություններից մինչ օրս երկրում մահացել է 319 190 մարդ։