Իրանական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ պատասխան հարվածները հասնում են իրենց նպատակներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ABC News-ը։

«Նրանք աշխատում են այն առումով, որ մենք հասնում ենք մեր նպատակին»,- պատասխանել է Բայդենը։

Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իրանի կողմից աջակցվող ուժերը սկսեցին հարձակումներ գործել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա:

Հոկտեմբերի 17-ից ի վեր ամերիկյան զորքերը տարածաշրջանում հարձակման են ենթարկվել առնվազն 41 անգամ, ասում են ամերիկացի պաշտոնյաները: