Ստեփանակերտ մտնող և դեպի Եղբայրական գերեզմանոց տանող ճանապարհին այսօր հանվել են հայկական դրոշներն ու տեղը ռուսական դրոշներ տեղադրել:

Նշենք նաև, որ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման խնդիրների համատեքստում, Բաքուն չի ստորագրել խաղաղապահների տեղակայման մանդատը և թույլ չի տալիս օդանավակայանի գործարկումը, որը ռուսների համար ուղիղ կապի հնարավորություն կլիներ։