Հունիսի 26-ից Կոռնիձորում սպասող հումանիտար ավտոշարասյանն ու երեկ՝ Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ այնտեղ ուղարկված օգնությամբ պատված բեռնատարներին ադրբեջանական կողմը թույլ չի տվել մտնել Արցախ։ Այսօր կառավարության նիստի սկզբում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի ելքը միջազգային մեխանիզմի առկայությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն է։

«Արցախում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ջանքերը պետք է ավելացնել», – նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում