«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է: «Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա: Այդ մասին հունվարի 20-ին Ազգային ժողովում հայտարարել էր նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ կոնկրետ ժամանակահատված չնշելով: