ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունները և ուղղությունները․

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը ոլորտում կազմում է ավելի քան 800,000 դրամ (ներառյալ հարկերը)։

Կից ներկայացված է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կողմից իրականացված հարցման արդյունքները շուրջ 150 ընկերությունների շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։

Դատելով ներկայացված թվերից, ինչպես նաև ոլորտի աճի դինամիկայից, միանշանակ կարելի է պնդել, որ Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, էներգետիկա և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում։

Մասնագիտությունը փոխել ցանկացող մեր հայրենակիցներին առաջարկում եմ ծանոթանալ դասընթացներին https://edu.hti.am/ կայքում և հետևել նախարարության առաջիկա հայտարարություններին»։