Ֆրանսիական colette կոնցեպտուալ հանրախանութը MAD Paris նորաձևության սրահի հետ թողարկել է Rolex Milgauss ժամացույցի իր տարբերակը։

Այս ժամացույցով հնարավոր չէ հստակ ժամն իմանալ, քանի որ բոլոր թվերը խառն են դասավորված։ Բացի այդ այն զարդարված է «Who cares I’m already late» գրությամb («Ինչ տարբերություն, ես արդեն ուշացել եմ»)։ Ժամացույցի համար հիմք է հանդիսացել Rolex Milgauss-ը։ Վայրկյանի ցուցիչը, ինչպես մյուս մոդելներում, ունի կայծակի տեսք։

Թողարկվել է ժամացույցի 5 օրինակ, որոնք ամբողջությամբ վաճառվել են colette հանրախանութի պաշտոնական կայքի միջոցով։ Ժամացույցի արժեքը կազմել է 17․5 հազար եվրո։