ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 2-ին ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում կհանդիպի ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՊՀ ԱԳՆԽ նիստի շրջանակում ակնկալվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարների շփում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ»,-ասել է նա:


Նրա խոսքով՝ ԱՊՀ ԱԳՆԽ նիստի օրակարգում ներառված են ԱՊՀ-ում փոխգործակցության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերը:

«Նիստի մասնակիցները կարծիքներ կփոխանակեն ակտուալ տարածաշրջանային, միջազգային թեմաների շուրջ, կքննարկվեն կազմակերպության ձեւաչափում բազմակողմ համագործակցության խորացման հեռանկարները, այդ թվում՝ իրավապահ եւ մարդասիրական ոլորտներում»,-հավելել է Զախարովան: