Ռուսաստանը հուսով է Հայաստանից պատասխան ստանալ համատեղ ինտեգրացիոն կառույցներին մասնակցության պարտավորությունների կատարման մասին, ներառյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերությանը (ՀԱՊԿ), ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ կցանկանայինք, որպեսզի մեր հայ գործընկերները կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում այսուհետ ապրել եւ ինչպես են ցանկանում փոխադարձ հիմքով կատարել այն պայմանավորվածությունները, որոնք կապում են մեզ ամենատարբեր ինտեգրացիոն կառույցներում (ներառյալ ՀԱՊԿ-ն)»,- ասել է նա։