Freenews.am -ը գրում է, որ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքաթիռը Բաքվից Երեւան է ժամանել է դատարկ։

Hraparak.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է միայն Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։


Ավելի վաղ factor.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնում Երեւան, իսկ «Ազատություն» ռադիոկայանը եւ Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում էին իրականացնում «Էրեբունի» օդանավայակայանից, որտեղ հավաքվել էին գերիների տասնյակ հարազատներ։

Ավելի ուշ երբ տեղեկություն տարածվեց, որ գերիներին տեղափոխող ինքնաթիռը դատարկ է ժամանել, ուղիղ հեռարձակումներն անջատվեցին։

NEWS.am-ին չի հաջողվել որեւէ պաշտոնական տեղեկություն կամ պարզաբանում ստանալ Կառավարությունից, որտեղ իրավասու անձանց հեռախոսները կամ անհասանելի են կամ զանգերին չեն պատասխանում։