ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Twitter-ի իր էջում անդրադարձել է ԼՂ հարցին. «Վերաձևակերպելով Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ դուք կարող էիք 1999-ին հասնել հակամարտության կարգավորմանը (մինչև խորհրդարանի վրա հարձակումը)՝ ավելի շահավետ պայմաններով։ Եթե դա տեղի ունենար, դուք կխուսափեիք անհարկի տառապանքներից ու կորուստներից։ Դուք բոլորովին այլ երկիր ու անվտանգ Ղարաբաղ կունենայիք»,- գրել է Քավանոն: