Մենք գրել էինք, որ քիչ առաջ ՊՆ շենքից դուրս էր եկել ոստիկանապետ Վահե Ղազարյանը եւ անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնել, որ ԳՇ պետը պատրաստ է ընդունել անհետ կորած զինծառայողների եւ գերիների հարազատներին, սակայն առանձին խմբերով, ինչին չէին համաձայնել ծնողները։

Սակայն ամեն դեպքում քիչ առաջ ծնողներն ու ՊՆ ներկայացուցիչները կարծես համաձայնության եկան և նրանք մտան շենք՝ հանդիպման։


Թեպետ հանդիպումն արդեն ամենայն հավանականությամբ մեկնարկել է, սակայն ծնողների մի մասը շարուանում է փակ պահել ՊՆ շենք տանող մուտքերը։