ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի մասին իր ելույթի ընթացքում մի քանի անգամ շփոթել է էսկալացիա եւ պատվաստում բառերը, ինչպես նաեւ սխալ է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը։ Նա նախ ասել է, որ «Միացյալ Նահանգները չի ցանկանում սկսել պավաստա ․․․ էսկալացիա, եւ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ»։ Իսկ հետո արդեն խոսքի մեջ սխալ է արտասանել Պուտինի ազգանունը, որը հնչել է նրա խոսքում որպես «նախագահ Կլուտին»։


Իհարկե, նա անմիջապես ուղղել է։ Չնայած այն բանին, որ ամերիկյան շատ նախագահներ են աչքի ընկել ոչ միանշանակ արտահայտություններով, սակայն Բայդենը իր խոսքում թույլ տված սխալներով առաջին տեղում է եւ մի անգամ նույնիսկ ինքն իրեն է անվանել «վրիպումների մեքենա»։